Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 սեպ 2019 12:37

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծաղիկներով գնում են Պանթեոն. ոստիկանական ուժերը համալրվում են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից երթով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դնելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ այլ անձանց շիրմաքարերին։  Նշենք, որ առավոտից դատարանի առջև հավաքված ոստիկանական ուժերն անընդհատ համալրվում են։ 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր