«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

12 սեպ 2019 15:55

Տեսանյութ. Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է.Այս գործի մասին դասագրքերում է նշվելու

«Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդան օրինակ է: Մեկ-մեկ մտածում ես, եթե քո՝ նախկին նախագահի հանդեպ կարող են այսպիսի չարաշահումներ թույլ տալ, ապա...Դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը, ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չկա: Հիմա սա է վիճակը:
Իմ տպավորությամբ, սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Այս գործի մասին դասագրքերում է նշվելու, և այս գործը ունենալու է բացասական և դրական հերոսներին: Ես չեմ կասկածում, ովքեր են լինելու նրա բացասական հերոսները և ամեն դեպքում, Դուք ունեք հնարավորություն՝ գրել ևս մեկ էջ այս քրեական գործի այս պատմությանը»,- դատարանի դահլիճում իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատական գործը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր