Տեսանյութ. Սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել՝փորձելով ավելացնել քաշը

Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին: Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: