Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 սեպ 2019 14:40

Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ

Իտալացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ սկսում են հիվանդանալ: Ինչպես հաղորդում է TOPNEWS-ը՝ հղում անելով «Ռոսբալտին», ուսումնասիրություններն անց էին կացվում՝ պարզելու համար, թե ինչպես է սեռական զսպվածությունն ազդում ուժեղ սեռի ներկայացուցիչների օրգանիզմի վրա:

Գիտնականների հավաստմամբ՝ սեռական կյանքից զուրկ տղամարդիկ նույն ռիսկային խմբում են, ինչ և շաքարային դիաբետով տառապողներն ու ծխախոտը չարաշահողները:
Գիտափորձին մասնակցել է 18-25 տարեկան 140 կամավոր, որոնց 50%-ը առողջական խնդիր չուներ, իսկ մյուս մասի մոտ ախտորոշվել էր անպտղություն:
Բոլոր կամավորները մեկ ամսով հրաժարվել են սեռական կյանքից և գիտափորձից հետո բժիշկները նկատել են, որ նրանց կեսի մոտ բարձրացել է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սրտաբանների խոսքով՝ մեկ ամիս սեռական կյանքից հրաժարվելուց հետո տղամարդկանց մոտ առաջացած խնդիրները նման են այն խնդիրներին, որոնք առաջանում են 3 տարի ծխախոտային կախվածություն ունեցողների մոտ:
Երկրորդ գիտափորձին մասնակցել են 45 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնց 53 %-ի մոտ նկատվում էին պոտենցիայի, իսկ 61%-ի մոտ՝ սրտանոթային համակարգի խնդիրներ: Սեռական կյանքի բացակայության հետևանքով այս կամավորների առողջական խնդիրներն էլ ավելի են սրվել:
Սեքսապաթոլոգ Դմիտրի Գոլովանովի խոսքով՝ երիտասարդ տարիքում սեռական պոտենցիայի հետ խնդիրեն ունեցող մարդիկ միջին տարիքում որպես կանոն տառապում են նաև այլ հիվանդություններով: Առաջին հերթին տուժում է սրտանոթային համակարգը, այնուհետև ի հայտ են գալիս գլխուղեղի և հորմոնային խանգարումներ: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սեքսը ցանկացած կենդանի էակի բնական պահանջն է և ինչ-որ չափով կարող է համարվել նաև յուրահատուկ դեղամիջոց, որի բացակայությունը հղի է առողջության համար անուղղելի հետևանքներով:
Տղամարդկանց մոտ սեքսի բացակայությունը կարող է դառնալ իմպոտենցիայի, շագանակագեղձի բորբոքման, անկառավարելի ագրեսիայի, նևրոզների, հորմոնալ խնդիրների և սրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտամկանի կաթվածի) պատճառ: Բժիշկն ընդգծել է, որ ինչպես ցույց է տվել իր պրակտիկան, այն տղամարդիկ, որոնք նույնիսկ 65-70 տարեկանից հետո են ապրում առողջ սեռական կյանքով, շատ ավելի քիչ են հիվանդանում, ավելի ակտիվ են և ավելի երիտասարդ տեսք ունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր