Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 սեպ 2019 16:11

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին.անգրագետ կառավարման համար Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու

2018-ի նոյեմբերին Հայկ Մարությանի հրամանը  շենքը քանդելու վերաբերյալ անօրինական է եղել: 
Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության:


«Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին  զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը: Փաստաբանն ասաց, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաեւ սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը: Քանդված շենքի սեփականատերը դեռ մտածում է` դիմե՞լ փոխհատուցման հայցով դատարան, թե` ոչ:
***
Այսօր մամուլը գրեց , որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ) , ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
«Այսօր մամուլը գրեց , որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ) , ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։
Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում էիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն։ #մետրոնինչեղավ»– գրել է Բաղդասարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր