Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

16 սեպ 2019 14:24

Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն

ՀՀ ՊՆ թիվ N զորամասում հափշակել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար նախատեսված մսի պահածոն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պահածոն յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին։

Նախնական քննության տվյալներով՝ հրամանատարի տեղակալը պահեստային ծառայության պահեստից ով ստացել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված 65 կգ ընդհանուր քաշով մսի պահածո, որը պայմանագրային զինծառայողի հետ բեռնել է վերջինիս Գազ 53 մակնիշի ավտոմեքենան և հափշտակելու դիտավորությամբ դուրս է բերել զորամասի տարածքից , գումարտակի պահեստ չի մուտքագրել և անձնակազմին հատկացնելու փոխարեն յուրացրել է այն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր