Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

16 սեպ 2019 15:06

Շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով

«Կառավարության որոշմամբ՝ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով։ Այսինքն մարտական հերթապահությունը կրկնակի աշխատանքային ստաժ կհամարվի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում 100 փաստեր նշելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա հրապարակած տվյալներով՝ Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից սկսած բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու և իրականացրել 394 վիրաբուժական միջամտություն, ականազերծվել է 95 ամբողջ 3000 քմ տարածք։
Խոսելով ուսուցիչների աշխատավարձի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ 38.000 ուսուցիչների աշխատավարձ բարձրացել է 10%-ով։
«Հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ փրկարարների, անտառապահների և անտառապետերի աշխատավարձը։ Հունիսի 1-ից բարձրացվել են «էլեկտաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավորձերը միջինը 15%-ով»,-հայտնեց վարչապետը։
Նա նաև հաղորդեց, որ 2020թ-ի հուվարի 1-ից միջինը 10%-ով կավելանան բոլոր կենսաթոշակները։
«Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենեինգրադի բլոկադայի մասնակիցներն ու ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները օգոստոսի 1-ից 50.000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան 100.000 դրամ»,-ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր