Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 սեպ 2019 10:18

«Կա՛նգ առ». ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել:
Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:


Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ է հայտարարել Ա. Վանեցյանը, հատկապես, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցյանը, փաստորեն, Փաշինյանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում  երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան, ով վստահաբար տիրապետում է նաեւ Փաշինյանի անցյալի ու ներկայի մասին ողջ տեղեկատվությանը։ Ի՞նչ պահանջ է դրվել նրա առջեւ, որ «սպայի պատիվը» հիշեցնելով՝ Վանեցյանը հրաժարվել է անել եւ մերժել է Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելով։
Իշխանական եւ հատկապես իշխանության «Սորոս»-ական թեւը գործի է անցել՝ Վանեցյանի դեմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասել էր.
«Պետք է պարզել, թե ով է գրել Ա. Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այսինքն՝ իշխանությունները տեղի ունեցածը դարձյալ փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ փորձելով ռեւանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատությունները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտոնյայի կողմից ուղղված են իրենց։
Ի դեպ, երեկ համացանցում նաեւ ակտիվ քննարկվում էր Ա. Վանեցյանի հրաժարականի թեման, եւ զարմանալիորեն գերակշռող էր Ա. Վանեցյանին սատարողների թիվը:
Հիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատվիրատուն հենց իշխանությունն էր, Ա. Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտոնյան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նույնիսկ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչեւէ, Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաեւ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր