Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 սեպ 2019 10:37

Ես ոչ մի գաղտնի ծառայությունների չեմ տիրապետում.որ բոլորի հարցերը լուծում եմ, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում. «Հրապարակ».

«Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ համակարգում հարց լուծող, նոր իշխանությունների իրավական բլոկում յուրօրինակ ստվերային կարդինալ։ Նույնիսկ պատմում են, որ նրան հաճախակի կարելի է տեսնել վճռաբեկ դատարանի պալատների նախագահների աշխատասենյակներում, ինչը, ի դեպ, առաջացնում է դատավորների զայրույթը։ Մեզ անգամ պատմեցին, որ երբ դատական համակարգից մի բարձրաստիճանի դիմել են խնդրանքով՝ կապված մի բարդ քրեական գործի հետ, նրանց ուղղորդել են Ջհանգիրյանի մոտ։

Ինքը՝ Ջհանգիրյանը, հումորով է վերաբերվում նման լուրերին։ «Ի՞նչ հարց պետք է լուծեմ,- հարցրեց նա մեզ հետ հեռախոսազրույցում,- բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում։ Անլուրջ բաներ են, բանի տեղ մի դրեք, փիլիսոփայորեն վերաբերվեք»։ Իսկ ո՞րն է Ձեր հարցը, գուցե մի կարեւոր պաշտոն զբաղեցնելու պլա՞ն ունեք։ «Չէ։ Ո՛չ նման ծրագիր կա, ո՛չ խնդիր կա»։ Դատավորների շրջանում ասում են, որ Դուք ակտիվ եք, հնարավո՞ր է՝ կոնսուլտացիաներ եք անում, ուղղորդում։ «Ես ինչ կոնսուլտացիա որ անում եմ, իմ հրապարակային ելույթներն են։ Ես ոչ մի մասնավոր կոնսուլտացիա չունեմ, գաղտնի ծառայությունների չեմ տիրապետում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր