Ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է․հրաժարական պիտի տան առանց պաթոսի ու բայղուշության

Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։
Արթուր Վանեցյանը այս ամենը իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։
Գործող իշխանությունը ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այո, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։
Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրանացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան:
Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»։
Ֆեյսբուքյան իր էջում գրում է«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը