«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

18 սեպ 2019 16:24

Հասանովը թող երազի, երևի ոգևորվել է. Դավիթ Տոնոյանը արձագանքում է Ադրբեջանի ՊՆ–ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի, երևի ոգևորվել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարությունը։
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 18–ին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե` Արցախը Հայաստան է և վերջ, ու ասել, որ իրենք իրենց խոսքը կասեն մարտադաշտում, և երազում են այդ մասին։ «Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը նրան արժանի պատասխան է տվել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,–ասել էր Հասանովը։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ժպիտով է ընդունում հարևան երկրի իր պաշտոնակցի խոսքերը, իսկ լրագրողների հարցին, թե պատրաստ ենք մենք նրա մարտահրավերին, կարճ նկատեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, հրադադարի խախտման դեպքերը նվազել են։ Այդ մասին վիճակագրությունը ներկայացվում է օրական, ամսական, շաբաթական կտրվածքով, և բոլոր կտրվածքներով էլ գրանցվել են նվազումներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր