Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

19 սեպ 2019 11:25

Տեսանյութ.Լարված իրավիճակ Կառավարության մոտ. Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք.. ՊԵԿ նախագահը վիրավորել է զոհված ազատամարտիկի կնոջը

Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները այս պահին հավաքվել են Կառավարության առջև։
Նրանք Կառավարությունից պահանջում են իրենց ևս 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրել, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։
«Մեր համեստությունը շփոթում են հիմարության հետ։ Մեր տղաներն իրենց կյանք են տվել հանուն հայրենիքի, իսկ մեզ արհամարհում են։ Մեր միակ պահանջը Կառավարությունից 30 միլիոն դրամն է»։
 
ԵԿ նախագահն այնքան անբարո է, որ զոհվածի կինը մոտենում ու հարց է տալիս, իսկ նա ասում է, որ իր պատասխանը գրկելն է: Ղուրբան լինեք իմ տղայի ոտքի տակի կեղտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության մոտ բողոքի ակցիա անող զոհված զինծառայողներից մայրերից մեկը:

«Ճիշտ եք, ձեր կնիկներին, երեխեքին աշխարհը գրկում է: Մեզ գրկող չկա, հարգելի ՊԵԿ նախագահ, զիբիլ: Դուք սովոր եք, տեսել եք, որ ձեր կնիկներին ուրիշներն են գրկում, տեսել եք ձեր երեխաներն ուրիշների գրկում, իսկ մեզ ոչ մեկ չի կարա գրկի, լպիրշի մեկը, անդաստիարակ, ու սա կառավարության անդամ է: Ասում է, որ քեզ գրկելը դա քեզ պատասխան է: Սրանցից ինչ պատասխանենք»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը:

«Մեկը լինի իրա կնգան գրկի»,-ասաց Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` դատապարտելով Անանյանի հայտարարությունը:

Ավելի ուշ խոսեց նաև զոհվածի կինը, ում Անանյանն ասել է, որ իր պատասխանը միայն վերջինիս գրկելն է. «Մասսայական ես խոստանում եմ ՊԵԿ նախագահը պետք է ինձանից ծնկաչոք ներողություն խնդրի: Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք: Խի իմ ամուսինը պառկած ա Եռաբլուրում, որ դու ինձ նման բան ասե՞ս: Իմ թոռը սահման է պահում, որ դու գաս ինձ նման բան ասե՞ս: Պետք է գա մասսայաբար ներողություն խնդրի: Մենք թքած ունենք նման պաշտոնյայի վրա: ԾՆկաչոք պետք է ներողություն խնդրի տականը»:
Կառավարության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր