Տեսանյութ. Դուք Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չեք.նրա ունեցվածքն ինչո՞ւ չեք վաճառում.բարկացավ Փաշինյանը

Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, ով վերջին շրջանում անընդհատ խոսում է 1000 դրամների հիմնադրամի մասին:
«Դուք Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չեք»,-դիմելով Մանուկյանին՝ հարցրեց Փաշինյանը:
«Եղել եմ»,-պատասխանեց վերջինս:
«Մանվել Գրիգորյանի ունեցվածքն ինչո՞ւ չեք վաճառում, կամ մինչև 2018 թվականը խի՞ չեք վաճառել: Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել: Ի՞նչ եք եկել հիմա ինձանից պահանջում»,-ասաց Փաշինյանը` թույլ չտալով Մանուկյանին խոսել ու հեռանալով հանդիպումից:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է գումար հատկացվել Մարտի 1-ի զոհերին, սակայն չի տրամադրվել նաև զոհվածների ընտանիքներին, Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր հարցերը հերթով կլուծվեն, և եթե մի հարցին լուծում է տրվել, պետք չէ դժգոհել, պետք է ուրախ լինել դրա համար:
Վարչապետի հեռանալուց հետո ակցիա անող կանանցից մեկը հայտարարեց, որ վերջինս խռովեց ու գնաց կառավարություն: