Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

20 սեպ 2019 11:38

Տեսանյութ. «Ամուլսար, մեր սար». Գնդեւազցի դպրոցականները չեն դադարեցնելու դասադուլը մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի

Գնդեւազում այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  դպրոցականները դասադուլ են հայտարարել եւ պայքարում են Ամոււլսաի շահագործման դեմ։
Նրանք հանդես էին գալիս «Ամուլսար, մեր սար», «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսներով։


Դպրոցի աշակերտները պնդում են՝ ծնողները տեղյակ են իրենց ակցիայի մասին եւ սատարում են իրենց։ Դպրոցականնները պատրաստվում են միանալ Ջերմուկի եւ Կեչուտ համայնքի դասադուլ հայտարարած դպրոցականներին եւ Ամուլսարի հանքի դեմ շահագործման պայքարող ցուցարարներին։ Դպրոցականները նշում են, որ չեն պատրաստվում ներկայանալ դասապրոցեսին մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի։ Դպրոցականների խոսքով՝ իրենց է մոտեցել դպրոցի տնօրենը եւ հորդորել նրանց միանալ դասին, նշել, որ բացականեր կստանան, նրանց մի մասը միացել է, սակայն դպրոցականների մեծ մասը դպրոցի հարակից հատվածում շարունակում են իրենց ակցիան, բարձր երաժշտություն են միացրել, պարում են։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։
Ջերմուկում դասադուլ եւ գործադուլ է։ Նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ Երեւանում։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր