Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

21 սեպ 2019 10:18

Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչեւ Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Իհարկե, մի քանի հազ. գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել:


Նշենք, որ Մկրտչյանը Գյուղնախարարության ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետն է եղել դեռեւս 2011 թվականից: Հենց նա է, ԱԱԾ-ի պնդմամբ, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով «սերտիֆիկատի» առեւտուր արել հենց հեղափոխության օրերին` թիկունքում թերեւս ունենալով մորաքրոջ՝ դատախազ տղայի ամենազոր աջը: Բայց… ընկել է ԱԱԾ թակարդը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»: Սակայն դատախազի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել: Հավելենք, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է եւ գործն ուղարկել դատարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր