Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 սեպ 2019 11:10

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:40-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փ.-ն Հին Երեւանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:
 
BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային:


Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր