Տեսանյութ.ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից , ոչ թե իրեն հարվածել են
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-09/1568806289_14994056.jpg)
Նշենք, որ տուժած փոխգնդապետը կոմայի մեջ է, իսկ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
«Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով հրապարակմանը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս մասնակից է եղել միջադեպին, ինչի առնչությամբ Դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում:
Մարզպետը չցանկացավ գնահատական տալ իր օգնականի գործողություններին՝ նշելով, որ կսպասի քննության ավարտին: «Որքանով ես եմ տեղյակ, եղել են հարբած վիճակում գտնվող 4 կամ 5 զինվորականներ, որոնք օգնականիս տուն գնալու ժամանակ վիճաբանության են ներքաշել իրեն և փորձել վնասել»,-մեկնաբանեց մարզպետը:
Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:
«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև, ինչպես որ տեղեկացել եմ, բավականին ամրակազմ սպաներ են եղել»,-ասաց Սարգսյանը, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ վերջինս կոմայի մեջ է հայտնվել, պատասխանեց.
«Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ինքը ևս կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի միջադեպին իր մասնակցությունը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Դա չի կարող ապացուցվել, որովհետև ես այնտեղ չեմ եղել»: