Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

23 սեպ 2019 14:35

Անթույլատրելի կլինի, եթե ինքներս մեզ հանգստացնենք, թե ամեն ինչ կարգին է. Արցախը մերժում է գերիների փոխանակումը

Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիան նորություն չէր մեզ համար, մենք պետք է նույնիսկ անակնկալի չգանք, կամ մտածենք, թե սա ինչ-որ արտառոց բան է, որովհետև հակառակորդը չի փոխվել նրա ծրագրերն ու ցանկությունները նույն են մնացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ԱՀ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն նեթափանցումը, որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ մեկնելու հետ:
«Արդեն խոսում են, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները պետք է հանդիպումներ ունենան տարբեր շրջանակներում, բայց և  դիմում են նման քայլերի, այսինքն նրանց էությունը չի փոխվել, հայատյացությունն իրենց մեջ է և դրա համար յուրաքանչյուր պահի սպասում ենք նրանց ագրսիվ պահվածքին»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ անթույլատրելի կլինի, եթե   ինքներս մեզ հանգստացնենք, թե ամեն ինչ կարգին է:

Հարցին, թե լուրեր են պտտվում այն մասին, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շրջանակներում քննարկվելու է նաև ռազմագերիների փոխանակման հարցը:Այս առնչությամբ Բբայանն ասաց . «Չի բացառվում, քանի որ Ադրբեջանն այդ հարցը միշտ բարձրաձայնում է, բայց դա չի նշանակում , որ  Բաքուն ինչ ասի պետք է համաձայնենք: Մենք գերիների փոխանակմանը միշտ համաձայն ենք, բայց այն երկու գերիները, ովքեր Շուշիում նստած են, նրանք գերիներ չեն, նրանք մարդասպաններ և ահաբեկիչներ են, դա նույնն է, թե  Գուրգեն Մարգարյանին կացնահարողը՝ Սաֆարովը,  լիներ Երևանում բանտարկված, և մենք խոսեինք նրա փոխանակման մասին: Ճիշտ է դժվար է հոգեբանորեն, մեր քաղաքացիներն այնտեղ են և Ադրբեջանն անմարդկային է իրեն պահում՝  ամենանենգ ու կեղտոտ ձևով և նա պարտավոր է բաց թողնել մեր գեիներին, քանի որ նրանք որևէ հանցագործություն չեն կատարել: Եթե մենք գնանք այդ քայլին դա սարսափելի կլինի և հասարակությունը չի ընդունի եվ սարսափելի  հետևանքներ կլինեն»:
ԱՀ նախագահի մամուլի խոսնակի պնդամամբ  նրա այս տեսակետը կիսում է արցախցիների մեծամասնությունը և ոչ միայն, նաև ամբողջ հայությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր