Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 սեպ 2019 15:37

Աստված չանի, եթե հանկարծ Արա Մխիթարյանը մահացավ,ավելի լավ է գիշերով սուս-փուս անցնեն Նախիջևան.զինվորականներն են դուրս եկել

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին։
Հիշեցնենք, որ Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել զինվորական, կոչումով` փոխգնդապետ, որի հետեւանքով վերջինս տեղափոխվել է հոսպիտալ. նրա վիճակը գնահատվում է ծանր: Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը մարզպետի օգնականն է, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են արդար քննության իրականացում. «Մենք կոչ ենք անում դատախազին և ոստիկանապետին այս քննությունը վերցնել իրենց անմիջական հսկողության տակ, որովհետև մենք Վայոց Ձորի ոստիկանությանը չենք հավատում»։
Արա Մխիթարյանի առողջական վիճակն այս պահին շատ ծանր է։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրեր առաջ հայտարարել է, որ փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս։
«Աստված չանի, եթե հանկարծ Արա Մխիթարյանը մահացավ, չգիտեմ այդ մարդիկ ում առաջ են պատասխան տալու։ Ավելի լավ է թողեն գիշերով սուս-փուս անցնեն Նախիջևան, իրենց այնտեղ ավելի լավ կդիմավորեն»,-ասաց ակցիայի մասնակիցը։ Նրանք կառավարությունից շարժվել են դեպի հոսպիտալ՝ իրենց զորակցությունը հայտնելու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոխգնդապետին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր