Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները       Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ    

23 սեպ 2019 16:38

Կլիմայի փոփոխությունը լուրջ սպառնալիք է, որը սպառնում է աշխարհին և անվտանգությանը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստացած է կլիմայի փոփոխությամբ, որը սպառնում է աշխարհին և անվտանգությանը: Այս մասին հայտնում է News.ru-ն:

Մոգերինին ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր: Որպես օրինակ նա բերել է խմելու ջրի պակասի հետ կապված իրավիճակը, որն արդեն հանգեցնում է կոնֆլիկտի Մերձավոր Արևելքում:
«Մենք դա տեսնում ենք Գազայում և Հորդանանում: Մենք դա տեսնում ենք նաև Իրաքում, որտեղ ջրի վերահսկողությունն առավել ռազմավարական նշանակություն ունի, քան նավթի վերահսկումը»,- ասել է նա
Մոգերինին հիշեցրել է, որ գրեթե մեկ միլիարդ մարդ ապրում է բնական աղետների գոտիներում, որոնցից շուրջ 400 միլիոնն այն երկրներում, որտեղ արդեն կան բախումներ:

Դիվանագետն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել իրենց տարաձայնություններից և համագործակցել համընդհանուր սպառնալիքի շուրջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր