Հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպիսի տակտիկական միջոցներով, ինչպես Ապրիլյանի ժամանակ. «Ժողովուրդ»

Բայց հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ռազմատենչ հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանը: «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա իր խոսքերի համար, թե ոչ»,- ասել էր Հասանովը, որի խոսքերից 3 օր անց գրանցվեց հարձակումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով` Արցախի ՊԲ-ում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպիսի տակտիկական միջոցներով, ինչպես արեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի՝ դիվերսիոն խմբին ոչ հատուկ անթաքույց քայլերով:
Մեզ հասած տեղեկություններով` հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերել. արդյոք հակառակորդը, այսպես մոտենալով սահմանին, չի՞ գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են, թե՞ ադրբեջանցիները կարծել են` սահմանը պահող մեր զինվորը հույսը տեսախցիկների վրա է դնում և քնում: Ինչևէ, ուրախալի փաստ է, որ Արցախի ՊԲ-ն մշտարթուն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: