Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է.Ոչ մեկ իրավունք չունի ասի,ես էլ եմ ուսադիր կրել

Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանին ուղղված «կանգ առնելու» կոչի վերաբերյալ Սասուն Միքայելյանը նշել է.«Բոլորս պիտի սթափվենք, որովհետեւ գիտեք էս զորահավաքն ինչ է, Աստված չանի, եթե համախմբված չլինենք, պատկերացրեք թշնամին ինչ կանի, իզուր չէ, որ էսքան տարի թշնամին զինվում է»։
Անդրադառնալով Լոս Անջելեսում Փաշինյանի հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանի նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, Սասուն Միքայելյանն ասել է .«Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»։
Սասուն Միքայելյանը նաեւ շեշտել է, որ հայկական կողմն Արցախյան ազատամարտը հաղթեց թե թվաքանակով, թե զինտեխնիկայով անհավասար մարտերում։