Քոչարյանը բացառություն չէ. Հայկ Հարությունյանի մահը կարող էր ձեռնտու լինել նաև ապագա մեղադրյալներին. ՀԺ

– Պարոն Ջհանգիրյան, դուք հակվա՞ծ եք հավատալու ինքնասպանության վարկածին:
– Դե երևի դեպքի վայրի զննությամբ և այլ անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմամբ առավել շատ հավանական է դիտարկվել ինքնասպանությունը, դրա համար էլ ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրգործ հարուցվել: Բայց, կարծում եմ, քննությունը առջևում է, գուցե այլ վարկածներ առաջ քաշելու հիմքեր առաջանան, այլ վարկածներով քննություն կատարվի: Քանի որ տեղյակ չեմ դեպքի մանրամասներից, դեպքի վայրից, դրա համար չեմ կարող կոնկրետ որևէ գնահատական տալ: Քննություն է կատարվում, հուսանք և հավատանք, որ Քննչական կոմիտեն մեր հասարակության մեջ առկա բոլոր կասկածները կփարատի իր քննությամբ:
–Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ շրջանառվում էնաև Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Այս գործում կա՞ որևէ դրվագ, որի պատճառով Քոչարյանին կարող էր ձեռնտու լինել Հարությունյանի մահը:
– Կարելի է ենթադրել, որ Հայկ Հարությունյանի մահը շատերին կարող էր ձեռնտու լինել՝ ոչ միայն էսօրվա ամբաստանյալներին, այլ նաև ապագա մեղադրյալներին, շատերին: Եվ այդ առումով երկրորդ նախագահը բացառություն չէ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: