Արարատի մարզում 60-ամյա տղամարդը նախկին կնոջն ասել է՝ «դռանդ դեմը ծաղիկներ եմ դրել, իսկ հետո քեզ սնայպերով գյուլելու եմ»

Դեպքի վայր ժամանած Արարատի ոստիկանները Նեկտար Դ․-ի տան դռան մոտ հայտնաբերել են ծաղիկներ, ու արդեն տանը Նեկտար Դ․-ն լրացուցիչ տեղեկացրել է, որ նախկին ամուսինը ծաղիկները դնելուց հետո շենքի բակի կողմից սպառնացել է, որ «սնայպերով» կրակելու է իր ճակատին, այնուհետև կջարդի գլուխն ու ողնաշարը, իսկ հետո սպիտակ սավանով փաթաթելու է դին ու այն տանելու է դիահերձարան։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Գեղամ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։