Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

25 սեպ 2019 15:56

Ինչու թալանվածը արագ չի վերադարձվում.Հենց իմացել են՝ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք 100 մլն դոլար կվերականգնենք, բայց ուշ է արդեն

Ինձ հարցնում են, թե ինչու նախկինում թալանվածը ժամանակին եւ ամենաարագ տեմպերով չի վերադարձվում. պատճառներից մեկն այն է, որ մենք չենք ուզում, որ երկրում փախեփախի եւ խուճապի մթնոլորտ ստեղծվի, ո ով ինչ ունի-չունի խլում են: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք գործարարների հանդեպ քրեական հետապնդումները, մասնավորապես, «Սպայկա»-ի նկատմամբ, չեն խրտնեցնում գործարարներին, որոնք մտադիր են ներդրումներ անել, Փաշինյանը պատասխանեց. «Սպայկա» ընկերությանը մեղսագրվում է, որ մոտ 7-8-9, որոշ հաշվարկներով ավելի շատ մլրդ դրամի հարկ չի վճարվել: Ես հիմա չեմ ուզում տվյալներ հրապարակել, բայց խարդախության մեծ համակարգ է գործել: Հիմա մենք այդ գործերը չպետք է հետաքննե՞նք:  Այդ 9 մլրդ դրամը ժողովրդի հասանելիք փողն է: Էն որ ասում են կրթություն չկա, դպրոց ու մանկապարտեզ չկա, ճանապարհը քանդված է, զինվորականը նորմալ աշխատավարձ չի ստանում, թոշակը ցածր է, դա այն պատճառով է, որ մեկը 9 մլրդ, մյուսը 1 մլրդ չի վճարել»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, այսօր «Սպայկայի» տնօրենն ազատության մեջ է, որովհետեւ ինչ-որ մի գումար վերականգնել է, մեղքն ընդունել է:
«Մեզ սպառնում էին, թե մեր տնօրենին ձերբակալել եք, մենք էլ գյուղացիների մթերքը չենք արտահանի: Հիմա հարց, այդ ինչպե՞ս է պատահել, որ այդ շուկայի 90 տոկոսը մեկ ընկերության ձեռքում է: Պատահականությո՞ւն է: Հիմա եթե պարզվի, որ այդ ընկերությունը իր բնական տաղանդի միջոցով է շուկայում իր մենաշնորհային դիրքը գրավել ու պահպանել, թող պահպանի: Եթե ոչ, ի հայտ կգան նոր ընկերություններ եւ գյուղացիներն էլ ընտրության հնարավորություն կստանան, տնտեսությունն էլ կշահի»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա վստահեցրեց, որ իրենք որեւէ մեկին բանտ նստացնելու խնդիր չունեն. «Եղել են դեպքեր, երբ ասել ենք՝ պետությանը հասցրել եք 50 մլն դոլարի վնաս, եկեք վերականգնեք: Մարդիկ ասել են՝ չէ, ինչ եք ասում, մենք էդքան փող չունենք, մաքսիմում 500 հազար դոլար վերականգնենք: Հենց իմացել են, որ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք, 100 մլն դոլար կվերականգնենք: Ուշ է արդեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր