Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 սեպ 2019 17:17

Հայկ Հարությունյանը առողջական խնդիրներին չդիմանալով՝ սկսել էր ալկոհոլ օգտագործել

Aravot.am-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ Բջնիի իր առանձնատանը եղել է մի հոգի, նա վարույթ իրականացնող մարմնին խնդրել է չբացահայտել իր ինքնությունը հանրությանը: Ոստիկանապետն ինքնասպանություն գործելուց առաջ իր հետ գտնվող անձի հետ ունեցել է անձնական զրույց:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ, ինչը նա շատ ծանր էր տանում, ինչի պատճառով արդեն վաղուց սկսել էր ալկոհոլ օգտագործել:
Նախկին ոստիկանապետը կարո՞ղ էր ինքնասպանություն գործել հիվանդության պատճառով. նրա գործընկեր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ճանաչելով նրան, կարող է վստահեցնել՝  չէր կարող. «Ինքը պինդ մարդ էր, կամային լուրջ հատկանիշներ, ուժեղ  բնավորության գծեր ուներ, չեմ կարծում, որ առողջության հետ կապված խնդիրները նրան տանեին այդ քայլին:
3 ամիս առաջ ենք հանդիպել, մի տասը րոպե զրուցեցինք, որոշեցինք հանդիպել , բայց չստացվեց: Չեմ տեսել նրան, առողջության մասին էլ տեղեկություն չունեմ: Գիտեմ՝ պինդ, ամուր, սպորտսմեն տղա էր: Հեռուստատեսությամբ լսեցի, որ իբր քաղցկեղ է ունեցել, ես տեղյակ չեմ»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր