Տեսանյութ. Եթե Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, դրանով միայն կարագացնի, որպեսզի իշխանությունը շատ արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ
Սեպտեմբերի 27-ին, Հայացք մամուլի ակումբում «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց Ներքին և արտաքին քաղաքականություն և Արցախյան հիմնահարցի շուրջ:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործընթացին
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այն դանդաղ է ընթանում և շատ վտանգավոր է. «Ես Փաշինյանին ասել էի, որ այսպես եթե շարունակվի արյուն կհեղվի: Դժբախտաբար մենք այդպիսի դեպքի ականատես եղանք: Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է հասկանանք՝ ո՞ւմ էր ձեռնտու։ Պարզ է, որ դա ձեռնտու էր միայն ոճրագործ խմբին, որը տարիներ շարունակ կեղեքել է մեր ժողովրդին: Ձեռնտու
էր հինգերորդ շարասյանը»,-
ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ժիրայր ՍԷֆիլյանի կարծիքով՝ հիմա շատ կարևոր ժամանակահատված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախորդ 25-30 տարիներին չեն կատարվել. «Այս ծանր բեռը ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, մենք գործող իշխանության կողքին ենք լինելու և թույլ չենք տալու հների վերադարձը»:
«Եթե Արթուր Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դրանով միայն կարագացնի, որպեսզի գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ։ Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինքը սկսի խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, ինչպես անում է վարչապետը։
Ըստ բանախոսի, այսօր արդեն կան Պաշտպանության նախարարներ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնք փախուստի մեջ են՝ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։
Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օր առաջ ղեկն իր ձեռքը վերցնի, որից հետո «ո՛չ վանեցյանները, ո՛չ ԱԱԾ-ները ոչինչ չեն կարող անել»։
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում