Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 29-ի համար          Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ       Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի    

27 սեպ 2019 18:32

Եթե Սահմանադրությունը չփոխվի, անդառնալի հետևանքներ են լինելու. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոսեց ներքաղաքական զարգացումների, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն մասին:
 
Հովհաննես Մարգարյանը համոզված է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, անդառնալի հետևանքներ են լինելու. «ՀՀ Սահմանադրության նորմերի փոփոխություն պետք է լինի, և այն պետք է կատարել ոչ թե խորհրդարանի, այլ հանրաքվեի միջոցով: Մենք ընդունել ենք մի Սահմանադրություն, որը թմբկահարվել է գործող իշխանության կողմից և որը լեգիտիմ չի։ Եթե օրենքը հիվանդ է, բնականաբար՝ նրանից ծնված բոլոր օրենքները հիվանդ կլինեն»։
 
Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ նաև խորհրդարանի աշխատանքներին՝ նշելով, որ երկրի համար շատ կարևոր հարցեր մնում են ստվերում, և դրա փոխարեն քննարկվում են ոչ կարևոր հարցեր, ինչը, նրա կարծիքով, կապված է անփորձության հետ․«Մեկ տարի է աշխատում են, թեկուզ 6 ամիս աշխատեն՝ վեց օրենք գրել են»։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր