Տեսանյութ.Նորածնի կոշիկներ՝ Արսեն Թորոսյանին.Սա այն նորածինների կոշիկներն են, ովքեր ծնվել են, բայց հիմա չկան անհայտ պատճառներով

«Սա այն նորածինների կոշիկներն են, ովքեր ծնվել են, բայց մեզ համար անհայտ պատճառներով՝ հայ ազգը կորցրել է նրանց: Սա մեծ ցավ է: Ես ընտրել եմ այս տարբերակը՝ ահազանգելու: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, բոլոր մահացության դեպքերը քննարկման առարկա էին դառնում, ինչո՞ւ սա այսօր չի կատարվում»,- ասաց նա:
Նա կոշիկները փոխանցեց նախարարության աշխատակցին, ով խոստացավ դրանք տալ նախարարին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել է, որ չեն ուղարկել։