Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

02 հոկ 2019 12:05

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում.կոնգրեսական Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր Ֆեյսբուքի էջում գրառում է թողել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեև Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:

Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների և բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո: Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության և առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ և կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,-գրել է Ադամ Շիֆը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր