Մայիսի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին    

02 հոկ 2019 14:00

Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին. կան զոհեր

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.13-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սահմանային պարեկությունը երեք չպարզված անձանց կողմից պետական սահմանի խախտում է հայտնաբերել Բեյլագանի շրջանի Ամիրզեյիտլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզի սահմանապահ հենակետում:

Սահմանապահ հենակետում տագնապ է հայտարարվել, ծառայողական տարածքը շրջափակվել է:
Սահմանը խախտողներին հետապնդելիս սահմանապահները օդում նախազգուշական կրակ են բացել: Սահմանը խախտողները կրակ են բացել սահմանապահ հերթափոխի ուղղությամբ:

Սահմանախախտները չեն կատարել «կանգ առ» հրամանը և, կրակ բացելով սահմանապահների վրա, փորձել են փախչել Իրանի ուղղությամբ: Պատասխան կրակով բոլոր երեք սահմանախախտները սպանվել են:
Սահմանախախտների զննման ժամանակ հայտնաբերվել է տարատեսակ թմրանյութերով և փամփուշտներով լցված 15 կգ քաշով պայուսակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր