Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 հոկ 2019 14:40

Տեսանյութ. Ի՞նչ թուղթ էր փնտրում ԱԱԾ-ն կնոջս աշխատավայրում, երեխաներիս դպրոցում. նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա՞

ԱԱԾ-ում որևիցե ուսումնասիրություն վերահսկող մարմնի կողմից չի իրականացվել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողներին ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը:

«Ես կարծում էի, որ կառույցի սպեցիֆիկությունը հաշվի առնելով` պետք է էնպես անել, որ էնտեղ արխային չընկնեն ու չանեն էն, ինչ ուզում են անեն: Հիմա ես էլ եմ մամուլից տեղեկացված, որ նման բան կա, 100 տոկոս վստահ չեմ, բայց եթե ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում, ողջունելի է միանշանակ»,- ասաց Դավիթ Սանասարյանը` ի պատասխան հարցի՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ԱԱԾ-ում ուսումնասիրություններ են իրականացվում:
Հայտնի է նաև, որ ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում:
«Իմ համար աբսուրդ էր, նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել, բայց այդ դեպքում աշխատողի համաձայնությամբ պետք է լինի, իսկ կինս համաձայնություն չէր տվել ու իրենք վրդովվել էին, չգիտեմ` այլ ձևով կփորձեն էդ բանի տակից դուրս գա՞լ, թե՞ ոչ: Բացի այդ, գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլև մեծ տղայիս նախկին դպրոց: Չեմ հասկանում էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել, դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեիք, ինձ հետ պարզեիք: Փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»,- մանրամասնեց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ բամբասանքները շատ են, պետք չէ դրանց հետևից գնալ:
«Նյութ եք ուզում, բայց բամբասանքներ են ու ամենացավալին այն է, որ ԱԱԾ-ն կարողացել է նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա, և այդ ռեսուրսը ծախսելուց հետո հաստատվել է, որ բամբասանքը մնում է բամբասանք»,- ասաց պաշտպանը:
Դավիթ Սանասարյանը նաև ԱԱԾ-ին կոչ է արել մնալ իրենց կոչումին համապատասխան:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր