Հրաժարական չեմ տալու. Այո, ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/10/71467805_945352549147652_3857835261303980032_n.jpg)
Հիշեցենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերյ Օսիպյանի հրաժարականից հետո, որպես առաջիկայում հրաժարական տվող պաշտոնյաների անունների շարքում նշվում էր նաև Ֆ. Ցոլակյանի անունը: ԱԻ նախարարը հրաժարվեց մեկնաբանել Ա. Վանեցյանի՝ հրաժարականի առիթով արված հայտարարությունը: Նա ասաց, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն չունի, մեկնաբանում է միայն իր հայտարարարությունները:
«Երկրորդը. մեկ խորհուրդ՝ Ազգային անվտանգությունն ու բանակն այն տեղերն են, որոնց հետ կապված դուք էլ աշխատեք քիչ խոսել: Սա վնաս է մեր պետությանն ու երկրին: Դրանք այն բնագավառներն են, որտեղ ամեն մի խոսքը, ամեն մի անզգույշ արտահայտությունը հետևանք է ունենալու»,- ընգծեց նախարարը:
Ֆ. Ցոլակյանը հրաժարվեց նաև մեկնաբանել ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:
«Ես այդ մասին մի անգամ խոսել եմ, կարող եք վերցնել, նայել»,- նշեց նա:
Ցոլակյանն արձագանքեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը՝ հաշվի առնելով, որ 2018-ին հենց ինքն է երաշխավորել Վանեցյանի համար ու չի փոշմանել դրա համար ու չի փոշմանել դրա համար ու չի փոշմանել դրա համար:
«ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ ԱԱԾ-ում ու ոստիկանությունում պետք է աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Այդ կառույցների ղեկավարների պաշտոններում 25-ամյա քաղաքական գործիչների նշանակումը համակարգի նախկին փորձառու ծառայողի համար անընդունելի է։ Ծառայության փորձ չունեցող անձանց համար այդ համակարգում դժվար կլինի կողմնորոշվելը։