Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 2-ի համար          Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր       Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից    

04 հոկ 2019 12:44

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունը. այն կուղարկվի ՍԴ

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:
Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել էր 101-ը: Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:


Հիշեցնենք, որ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը:
ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով փաստաթուղթը թերի է  իրավական հիմնավորումների տեսանկյունից:
Նկատենք, որ այս քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին եւ ի վերջո, ՍԴ-ն է վերջնական որոշում կայացնողը:
Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր