Վազգեն Մանուկյանը դավադրություն է կազմակերպում, ինչի փորձը նա ունի դեռ հնուց

Սրանից զատ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարում է հասարակական-քաղաքական ակումբ հիմնելու մասին: Հայտարարության տեքստից ակնհայտ է դառնում, որ Մանուկյանի նախաձեռնած ակումբը առնվազն քննադատական դիրքավորում է ունենալու գործող իշխանության նկատմամբ, ինչն էլ իր հերթին անհնար է դարձնում Վազգեն Մանուկյանի հետագա պաշտոնավարումը որպես Հանրային խորհրդի նախագահ և պաշտոնից բխող պետական արտոնություններից օգտվելը:
Ի դեպ վերջին շրջանի բոլոր հարցազրույցներում Մանուկյանը ակնհայտ կերպով հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ և ոչ թե Հանրային խորհրդի նախագահ ՝«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մանուկյանը Հայաստանը համեմատում է Հյուսիսային Կորեայի հետ, ուստի առնվազն բարոյական չէ օգտվել պետական պաշտոնյայի արտոնություններից: Վերջապես, եթե Մանուկյանը հիմնում է ակումբ, ապա նա չի կարող լինել Հանրային խորհրդի նախագահ առնվազն իր հստակ քաղաքական դիրքավորման պատճառով:
Հ.Գ. Խորքային առումով Վազգեն Մանուկյանի այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես դավադրության գեներացիա, ինչի փորձը Մանուկյանը ունի:
Հ.Գ. 2 Հայտարարության տեքստում ղարաբաղյան հիմնահարցի փակուղի մտնելու մասին հայտարարությունը հիշեցնում է նախկինում տեղի ունեցած դավադրության ձեռագիրը, որի մասին ի դեպ վերջերս խոսում են մերձքոչարյանական ու դաշնակցական շրջանակները: