Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու մասին. «Հրապարակ»          Ռուբլին թանկացել է, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 12-ի համար       Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներին. «Հրապարակ»    

04 հոկ 2019 16:50

Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է.Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային հայ բժշկի պատվին Արմինե կկոչեն

Սուդանի Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային փոխարինող Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 36-ամյա բժիշկ Արմեն Մկրտչյանն այսօր լուսանկարներ է հրապարակել։
«Առավոտվա շրջայցի անակնկալը... Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ։ Երկրորդ երեխային ի պատիվ ինձ մայրը  անվանակոչել է Արմինե»,-գրել է բժիշկը։
Բժիշկն այնտեղ առաքելություն է իրականացնում  օգոստոսի 20-ից, կավարտի մինչ հոկտեմբերի 20-ը։

Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017-ին ստացավ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է իրականացրել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: Երկու ամսով բացակայության պատճառը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահի պարտականություններն են։
Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում սուդանցի երեխաների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր