Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

05 հոկ 2019 11:58

Տավուշում վիրավորում է ստացել զինծառայող՝ ուսագոտու շրջանում

Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիրավորվածը պայմանագրային զինծառայող Եղիշ Արմենի Չախմախչյանն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։
Հովհաննիսյանը հաստատեց սոցցանցերում շրջանառվող լուրերը, որ վերջին օրերին Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցների հետևանքով մեկ զինծառայող է մահացել, երեք վիրավոր են։
Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր