Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հոկ 2019 13:01

Վանաձորում կատարված 3 անձանց սպանությունը բացահայտվել է․ նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա:

Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ։
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում, միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից, սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։ Արդյունքում՝ 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։
Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր