Հարազատի հետ սեռական հարաբերություն ունենալու համա՞ր է վրեժ լուծել. մանրամասներ՝ Վանաձորում 4 կյանք խլած արյունալի միջադեպից
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/10/%D0%91%D0%B5%D0%B7%D1%8B%D0%BC%D1%8F%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9-20.png)
Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
ArmDaily.am-ին սպանությունների դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունները տեղի են ունեցել վրեժի հողի վրա։ Մահացածներից մեկը և սպանություններ իրականացնողը մտերիմ ընկերներ են եղել։ Վերջինս պարզել է, որ ընկերը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել հարազատի հետ։ Նա ընկերոջ հետ հանդիպել է պատիվ պահանջելու ու հաշվեհարդար տեսնելու համար, իսկ ընկերն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հարազատի կամքով, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդը փախել է իր տուն, իսկ մյուսները նրան հետապնդել են։ Իր տանը պահվող զենքով կրակել է իրեն հետապնդողների ուղղությամբ։