ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 հոկ 2019 12:54

Եկել Ջոկոնդայի ժպիտով ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք

Տիկին Ղազարյան այս մեկ տարվա և մի քանի ամսվա ընթացքում որևէ անգամ չեք ներկայացրել որևէ օրակարգ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատողություն արեց հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանին։
«Եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի դիտարկումների, որ հանձնաժողովը պետք է ավելի լավ աշխատի։
«Իմ գրաֆիկն այնպես է կազմված, որ ես Արմավիր ՔԿ-ից հոգեբուժարան, այնտեղից բազմաթիվ մարդկանց եմ հանդիպում։ Մինչդեռ հանձնաժողովի անդամներն օրենսդրական առաջարկով հանդես չեն եկել։ 100 անգամ նշվել է՝ բերեք օրակարգ, բայց ո՛չ տիկին Կարապետյանից, ո՛չ տիկին Ղազարյանից, որևէ մեկից օրակարգ չենք լսել։ Նախաձեռնությունները եղել են միայն իմ կողմից»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովը բավական ակտիվ է աշխատում։ Նրա խոսքով եթե հանձնաժողովը մնար միայն իրեն մակագրված գլխադասային օրենսդրությունների հույսին, կպարալիզացվեր. «Մի քանի օր անց մեզ մոտ կլինեն Սևազգեստ մայրերը, որովհետև մենք քննարկելու ենք բանակում ինքնասպանությունների խնդիրը»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Հավելենք, որ հանձնաժողովի նիստում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Կանանց հարցերով խորհրդի անդամ ընտրվեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր