Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

08 հոկ 2019 13:33

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Ավստրիա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա  Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ Գևորգյանի խափանման միջոցը վերացնել և թույլատրել  բացակայել երկրից, մեկնել Ավստրիա բուժզննում անցնելու նպատակով:

Հիշեցնենք՝  այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր երեկվա դատական նիստին: Պաշտպանը նշեց  որ Արմեն Գևորգյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանն էլ ասել էր,  որ գործնական հանդիպումներ կանցկացնի Ավստրիայում, եթե դատարանը թույլատրի նրան հեռանալ երկրից: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանն այլ նիստերով էր ծանրաբեռնված:
իշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր