Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

08 հոկ 2019 14:34

Բաքվի վարչակարգն այնքան սարսափած է, որ անօրինականորեն արգելափակել է թալիշական լրատվամիջոցների հասանելիությունը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում արգելափակել են թալիշական լրատվամիջոցների հասանելիությունը։
Նա գրել է.
«Երբ տարիներ առաջ մեր թալիշ բարեկամների հետ քննարկում էինք Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սահմաններում հայտնված թալիշաբնակ շրջանների և թալիշական հիմնախնդրի մասին անաչառ լրատվություն ապահովող հենց թալիշական ազդեցիկ ԶԼՄ-ների գոյության անհրաժեշտությունը, երբեք չէինք կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ Բաքվի բռնապետի վարչակարգն այնքան սարսափած կլինի այդ լրատվամիջոցներից, որ կարգելափակի դրանց հասանելիությունը ողջ Ադրբեջանով մեկ։
Համաձայն երեկ տարածված «Թալիշ ավագների բարձրագույն խորհրդի» հայտարարության՝ այս պահին Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է «Ազատ Թալիշստանի լրատվական գործակալության» TolishMedia.com, Թալիշ-Մուղանյան Հանրապետության վտարանդի կառավարության Tolishstan.com, ինչպես նաև TolishPress.org կայքերի հասանելիությունը։
Անհնար է եղել արգելափակել AM-1395 հաճախականությամբ հեռարձակվող «Ազատ Թալիշստանի ձայն» ռադիոկայանի և «YouTube» սոցիալական ցանցի առանձին ալիքով սփռվող «Ազատ Թալիշստանի հեռուստատեսության» հասանելիությունը»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր