Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 հոկ 2019 15:44

Սահմանին կան կրակոցներ, հակառակորդին տրվում է համարժեք պատասխան. ԳՇ պետ

Այս պահի դրությամբ սահմանին կան կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել, կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի: Այս մասին  լրագրողների հետ հանդիմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք շարունակվում է հայ-ադրբեջանական  սահմանի՝ Նոյեմբերյանի հատվածում նախորդ շաբաթ գրանցված լարվածությունը, և ինչպիսի պատասխան է տվել հայկական կողմը։

«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք կամ ավելի  պատասխան չի տրվել»,- վստահեցրեց նա:

Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի  թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն:

Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է:
Գեներալ-լեյտնենանտը նշեց, որ կորուստների վերաբ«2019թ-ին ծառայության հետ կապված ունեցել ենք 17 զինծառայողի մահ՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ, դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց նա:երյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր