Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

09 հոկ 2019 10:37

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքել. «Եթե արդարացրեց՝ կմնա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, եւ Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռեւս չեն կարողանում գտնել։
Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․
«Կփորձենք․ եթե իրեն արդարացրեց, կմնա, չարդարացրեց, նոր կմտածենք փոխարինելու մասին»։
Ի դեպ, տեղեկություն կա, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարվել է նախկին տնօրենի դեմ նյութեր հավաքել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր