«Փորձելով մեկ անգամ՝ դուք կանգ առնել չեք կարող».Մայրը խեղդել է2 որդիներին, ցանկացել է սպանել նաև մնացած երեխաներին
Վեց երեխաների մայրը թելով խեղդել է իր երկու դեռահաս որդիներին և ցանկացել է սպանել նաև մնացած երեխաներին: Այս մասին հաղորդում է Mirror Online կայքը:
34-ամյա Սառա Բարասը իրեն մեղավոր է ճանաչել իր որդիների սպանության գործով դատական նիստին: Նա իր տանը խեղդամահ է արել 14-ամյա որդուն՝ Բլեյքին, և 13-ամյա Տրիստանին:
Բարասը և նրա զուգընկերը մեղավոր են ճանաչվել՝ բոլոր վեց երեխաների, այդ թվում՝ երկու մահացած տղաների սպանությունը կազմակերպելու մեջ: Մինչ հանցագործությունը կատարելը, Բարասն իր ֆեյսբուքյան էջում Սթիվեն Քինգի «Գմբեթի տակ» գրքից մի հատված է մեջբերել․ «Սպանությունը նման է կարտոֆիլի չիփսի։ Փորձելով մեկ անգամ՝ դուք կանգ առնել չեք կարող»:
Նա նաև մահվան պատկերն է հրապարակել արյունոտ գերանդիով՝ «Գալիս եմ քո հետևից» մակագրությամբ։
Այժմ Բարասին ցմահ ազատազրկում է սպառնում: