Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

09 հոկ 2019 13:33

Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումը բավականին երկար է եղել.Քոչարյանի գործն արդեն խնդիրներ է ստեղծել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը», - այս մասին 168.am հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցին:
Հիշեցնենք, որ բացի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությունից՝ Վ. Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Մոդեստ Կոլերովը կրկնեց իր ավելի վաղ հայտնած խոսքերը, որ դա այց չէր Հայաստան, դա մասնակցություն էր Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը: «Այց Հայաստան չի եղել»,- հստակեցրեց Կոլերովը:
Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ մինչ այսօր Ռուսաստանում չեն արժանացել պաշտոնական, մանրամասն լուսաբանման:
«Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք տեղեկատվություն այդ մասին, բայց դեռ մանրամասներ այդ թեմայով չկան, և դա արդեն բավականին խոսուն փաստ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպմանը, ապա հայտնի է, որ այն բավականին երկար է եղել և շատ մանրամասն: Այդ մասին ևս մանրամասն պաշտոնական հաղորդագրություն չկա, ես նույնիսկ մտածում եմ, որ քիչ հավանական է, որ լինի: Բայց ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը տեղեկատվական տեսանկյունից ամենաքիչը լրացրեց պաշտոնական տեղեկատվությունը, որը Պուտինի հետ կիսեց Փաշինյանը: Քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման տևողությունը համարյա թե հավասար է եղել Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպման տևողությանը՝ կան հիմքեր պնդելու, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան, հումանիտար բնույթի: Նման բնույթի հանդիպման համար այդ տևողությունը չափազանց երկար էր», - ասաց Կոլերովը:
«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցին:




Հիշեցնենք, որ բացի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությունից՝ Վ. Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Մոդեստ Կոլերովը կրկնեց իր ավելի վաղ հայտնած խոսքերը, որ դա այց չէր Հայաստան, դա մասնակցություն էր Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը: «Այց Հայաստան չի եղել»,- հստակեցրեց Կոլերովը:
Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ մինչ այսօր Ռուսաստանում չեն արժանացել պաշտոնական, մանրամասն լուսաբանման:
«Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք տեղեկատվություն այդ մասին, բայց դեռ մանրամասներ այդ թեմայով չկան, և դա արդեն բավականին խոսուն փաստ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպմանը, ապա հայտնի է, որ այն բավականին երկար է եղել և շատ մանրամասն: Այդ մասին ևս մանրամասն պաշտոնական հաղորդագրություն չկա, ես նույնիսկ մտածում եմ, որ քիչ հավանական է, որ լինի: Բայց ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը տեղեկատվական տեսանկյունից ամենաքիչը լրացրեց պաշտոնական տեղեկատվությունը, որը Պուտինի հետ կիսեց Փաշինյանը: Քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման տևողությունը համարյա թե հավասար է եղել Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպման տևողությանը՝ կան հիմքեր պնդելու, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան, հումանիտար բնույթի: Նման բնույթի հանդիպման համար այդ տևողությունը չափազանց երկար էր», - ասաց Կոլերովը:
Հարցին, թե ի՞նչ հարցեր կարող էին քննարկված լինել այդ հանդիպմանը, Կոլերովը պատասխանեց, որ Բելլա Քոչարյանն ամենայն հավանականությամբ կիսվել է Հայաստանում տիրող իրավիճակի գնահատականներով, որոնք տրվում են ընդդիմադիր շրջանակներից: Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ նախագահի կողմից շատ ավելի վաղ Քոչարյանի գործի հետ կապված եղել է խնդրանք՝ ուղղված Փաշինյանին, սակայն անտեսվել է:
«ՌԴ նախագահի դիրքորոշումը հայտարարվել է ոչ մեկ անգամ, Փաշինյանի դիրքորոշումը՝ ևս: Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- նկատեց Կոլերովը: Ըստ նրա, արդեն կան խնդիրներ միջպետական հարաբերություններում: «Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունն այս գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար», - ասաց Կոլերովը՝ պնդելով, թե միջպետական հարաբերություններում անձնական հաշիվների մաքրումը դրական հանգամանք չէ:
Կոլերովի խոսքով, ՀՀ ներկայիս իշխանությունները պատրանքներ չպետք է ստեղծեն: «Հիմարներ Ռուսաստանում չկան: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի մասին լռում է, չի նշանակում, թե ոչ ոք ոչինչ չի հասկանում: Հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, դա հարաբերություն է երկու ժողովուրդների միջև: ՀՀ նոր իշխանությունները վերջին շրջանում անընդհատ ազդանշաններ են հղում, որ հայ-ռուսական միությունն իրավիճակային բնույթ է կրում»,- ասաց Կոլերովը:
Ռուս քաղաքագետի վստահեցմամբ, Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայումս դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը», - նկատեց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր