Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 հոկ 2019 16:57

Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը

Վիտալի Բալասանյանի կողմից Livenews.am-ի միջոցով հնչեցված հայտարարությունները ցնորք են եւ ռեւանշիզմի փորձ: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանն ու Արցախը կործանման տանելու մասին Բալասանյանի հայտարարություններին՝ armtimes.com -ի հետ զրույցում այսօր նման հայտարարություն արեց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը: 
Նրա համոզմամբ՝ այդ հայտարարությունները պատահական չեն՝ հաշվի առնելով, որ այս օրերին Սերժ Սարգսյանն Արցախում է եւ հանդիպել է իր թիմակիցների հետ, այդ թվում՝ Բալասանյանին:
«Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում եւ հավաքել է իր թիմակիցներին, ավելի շուտ՝ ոչ թե թիմակիցներին, այլ մաֆիային. դա թայֆա է, երկրակործան թայֆա: Վիտալի Բալասանյանը երկար ժամանակով նրանցից անջատվել էր, եւ ինքը, մեծ ջանքեր գործադրելով, միացավ 2016 թվականի այդ թայֆային եւ սկսեց սպասարկել նրանց: Ցավալի է, բայց փաստ է: Այդ բոլոր մարդիկ, այդ թայֆայի բոլոր անդամները թող նայեն իրենց կենսագրությանը, թող նայեն իրենց գործունեությանը եւ տեսնեն՝ ով է մինչեւ հիմա կործանել Հայաստանը»,- մեր զրույցում ասաց Բադասյանը:

Հարցին՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ոգեշնչվա՞ծ է Բալասանյանը նման հայտարարություններ արել, Բադասյանը պատասխանեց. «Իհարկե, ոգի ստանալով՝ արդեն արել է այդ հայտարարությունները»:
Արցախի ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ Սերժ Սարգսյանի թիմը փորձում է ճշտել իր անելիքները, մարտավարությունը 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, հասկանալ, թե ում են առաջադրելու, ում են ընտրելու:
«Հայաստանի իշխանություններին մնում է ճիշտ գործել եւ ճշմարիտ որոշում կայացնել: Օրինակ՝ օգոստոսի 5-ի Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը շատ տեղին էր եւ շատ լավ ընդունվեց արցախցիների կողմից, եւ ամեն մի քաղաքական ուժ իր տեղը գտավ: Նման հայտարարություններ ՀՀ իշխանությունները պետք է հաճախակի անեն: Բայց պետք է նշեմ, որ հավիտյանս փակված է հին իշխանությունների վերադարձի ճանապարհը»,- հավելեց Վահան Բադասյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին եւ «Սասնա ծռեր»-ին ուղղված ֆիզիկական ոչնչացման սպառնալիքին՝ Բադասյանը կոչ արեց հումորով վերաբերել դրան: «Ֆեյսբուք»-ում ժողովուրդը ո՞նց է հումորով վերաբերում, դուք էլ հումորով վերաբերեք: Ես դա անհեթեթություն եմ համարում: Ես այդ խոսքը հասկացել եմ այսպես. որ եթե մեկ անգամ էլ իրենք իշխանություն վերցնեն եւ «Սասնա ծռեր»-ը նորից ՊՊԾ-ն գրավեն, իրենք էս անգամ սպանելու են: Դրա համար ասում եմ՝ երբեմն կարելի է նաեւ հումորով վերաբերել, որովհետեւ ինչպե՞ս կարող են նրանք նորից իշխանություն վերցնել, ինչպե՞ս կարող են «Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գրավել...: Իսկ եթե ինչ-որ մեկն սպառնում է, ոչ ոք թող իրեն չնույնացնի Արցախի ժողովրդի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր