Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 հոկ 2019 13:53

Էրդողանն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին՝ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություն անել

TACC գործակալությունը գրում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ այն համաձայնագրի, որը 2 երկրների միջև կնքվել է 1998-ին Ադանայում:
«ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի՝ եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի՝ եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ապա Միացյալ Նահանգները «կկործանի» Թուրքիայի տնտեսությունը:
«Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որոնք արվում են որոշակի շրջանակում լարվածությունը կանխելու համար: Այն փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը և հույս հայտնել, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կկայանան իր և Թրամփի բանակցությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր