Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

10 հոկ 2019 14:53

Սիրիայում տիրող իրավիճակը կարող է պատճառ դառնա նոր ճգնաժամերի.Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա: Այս մասին գրում է tellerreport-ը։
«Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - թվիթերում գրել է ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
Ուղիղ երեք շաբաթ առաջ Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան երեկ Սիրիայի հյուսիսարևելյան մասում հարձակողական գործողություն սկսեց քրդական թիրախների դեմ, Ֆինլանդիան կտրուկ արձագանքեց:
Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինլանդիան սատարում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի հարձակողական գործողության դատապարտմանը և հաստատում է, որ զենքի ամբողջ արտահանումը դադարեցված է:
***
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի. գրում է ermenihaber-ը: Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին՝ այդ թվում և Թուրքիային։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր