Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

10 հոկ 2019 16:03

Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության համար անհանգստանալու առիթ չկա

Կառավարության նիստից հետո դռնփակ նիստի ժամանակ քննարկել ենք Սիրիայի հարցը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կենտրոնում են սիրիական քաղաքները, որտեղ հայ բնակչություն կա. «Այս պահին հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես կարող ենք ապահովել հայերի անվտանգությունը, ինչպիսի օգնություն ենք կարողանալու տրամադրել: Ավելի մանրամասն պլանները կմշակենք ու օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք»:
ԱԽ քարտուղարի խոսքերով, Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության համար անհանգստանալու առիթ չկա. «Նրանք ռազմական գործողություններին մասնակցություն չեն ունենալու: Դա հումանիտար առաքելություն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր